Փետրվարի 6-ին Աֆրինում թուրքական զինուժի և զինյալների դեմ կռվող քրդական ուժերը ստացել են առաջին խոշոր համալրումը. Քրդերին միացել են Իրաքից եկած եզդիական «Սինջարի դիմադրության ուժերի» (YBS) ստորաբաժանումներ: Նման տեղեկություն հայտնում է Telegram սոցիալական ցանցում Սիրիայի իրադարձությունները լուսաբանող «Directorate 4»-ը:

Աֆրինի քրդերին օգնության գնացած եզդիական ուժեր. Աղբյուրը՝ Directorate 4
Նշվում է, որ առայժմ դժվար է խոսել քրդերին օգնության եկած եզդիների թվաքանակի և զինվածության մասին, սակայն ավոտաշարասյունից կարելի է մի քանի ենթադրություն անել:
Նախկինում ևս քրդական, եզդիական ուժերը օգնություն խոստացել էին Աֆրինին, սակայն դա հասցնել հնարավոր չէր, քանի որ Աֆրինը կտրված է Թուրքիային պատկանող, և Սիրիայի կառավաորթւայնը պատկանող տարածքներով: Այժմ նշվում է, որ Սիրիայի կառավարությունը թւոյլատրել է, հավանաբար այն պատճառով, թոր Թուրքիան Իդլիբում առաջ է շարժվել ու զբաղեցրել Ալ-Էիս բնակավայրը:
Սակայն այստեղ պետք է նշենք, որ Ալ-Էիսում թուրքերի տեղակայումը նախօրոք համաձայնեցված էր առնվազն Ռուսաստանի հետ՝ Աստանայի բանակցություններում:
Աֆրինում քրդական ուժերին օգնության են հասել Իրաքի եզդիների ստորաբաժանումներ. Աղբյուրը՝ Telegram սոցիալական ցանցում Սիրիայի իրադարձությունները լուսաբանող «Directorate 4»:
Posted by Razm.Info on Tuesday, February 6, 2018
Աֆրինում թուրք-քրդական պատերազմի մասին ավելի մանրամասն՝ այստեղ: