Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ-ում Լիբանանի դեսպան Մայա Դաղերիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նախարարը նշել է, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը:
Դեսպան Դաղերն հայտնել է, որ լիբանանյան կողմը պատրաստակամ է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնել:
Լիբանանը պատրաստակամ է Հայաստանի հետ պաշտպանության բնագավառում համագործակցությունը բարձր մակարդակի հասցնել
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: