ՀՀ ՊՆ հոսպիտալի բաժանմունքների մի մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է. ՀՀ ՊՆ

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալ, շրջել հոսպիտալի բաժանմունքներում: Նա զրուցել է հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ, ծանոթացել նրանց բուժման ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բաժանմունքների մի մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է և հագեցվել ժամանակակից ու եզակի բուժսարքավորումներով:

Վիգեն Սարգսյանին են ներկայացվել հոսպիտալում և ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքները, մատուցվող բժշկական ծառայությունները, ինչպես նաև նյութատեխնիկական վերազինման արդյունքում հոսպիտալում և հատկապես վերակենդանացման բաժանմունքում առաջնային պարտադիր բուժհետազոտություններ, վիրաբուժական բարդ միջամտություններ կատարելու և առհասարակ բարձրակարգ բուժսպասարկում կազմակերպելու համար ստեղծված նոր հնարավորությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *