Մի շարք աղբյուրներից ստացված տեսանյութերի համաձայն՝ Թուրքիան զինված ուժերի ստորաբաժանումներ, ավտոշարասյուներ է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ՝ Հալեպից հարավ ընկած Ալ-Էիս բնակավայր: Թուրքիան դիրքավորվում է հենց Ասադի բանակի «քթի տակ»:
Նշված տեսանյութում, ինչպես նաև հետևյալ երկու այլ տեսանյութերում (1, 2) երևում են Թուրքիայի զինուժին պատկանող մեծ քանակությամբ զրահետեխնիկա, զինծառայողներ, որոնք, ըստ տեսանյութերի հեղինակների, արդեն Սիրիայի Ալ-Էիս բնակավայրում են: Քրտեզի հետ համեմատության արդյունքում պարզվում է, որ թուրքական ավտոշարասյունն անցել է Հալեպ-Իդլիբ մայրուղին և շարժվում է դեպի այդ բնակավայր:
Թուրքիան Իդլիբում զինուժ տեղակայում է Աստանայում Ռուսաստանի և Իրանի հետ ձեռք բերված համաձայնությամբ: Սակայն եթե մինչ այս՝ 2017 թ. հոկտեմբերից, Անկարան սահմանափակվում էր միայն քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինի հարավում զորքերի տեղակայմամբ, ապա այս դեպքում արդեն թուրքական ստորաբաժանումները բավականին խորանում են Իդլիբ նահանգում և վերահսկողության տակ վերցնում նաև Իդլիբ-Հալեպ ավտոմայրուղին:
Եթե ուշադիր նայենք քարտեզին՝ ապա այս քայլով Թուրքիան նաև Աիրիայի կառավարական բանակին թույլ չի տա ավելի խորանալ և զարգացնել հաջողությունները Իդլիբում: Թուրքերի նոր տեղակայման վայրից փոքր ինչ հարավ Աբու Դուհուր ավիաբազան է, որը մի քանի շաբաթ առաջ շուրջ մեկ ամսի տևած մարտերից հետո գրավել էր սիրիական բանակը:
Ավելացնենք նաև, որ թուրքական զինուժը առաջ է շարժվել ներկայում տարբեր զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նշված խմբերը Անկարայի վերահսկողությամբ են գործում Իդլիբում:
Pics of Turkish convoy which entered Aleppo countryside this morning. This is Turkey's 3rd attempt to reach al-Eis pic.twitter.com/DRoc4ehVJ9
— Hassan Ridha (@sayed_ridha) February 5, 2018