Փետրվարի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Սաուդյան Արաբիայի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ալի բըն Իբրահիմ Ֆավազին:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Սաուդյան Արաբիայի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետը և Ադրբեջանի պաշտպանության նախարարը
Նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցեր: Հաղորդագրությունում մանրամասներ չկան: Սաուդական աղբյուրները դեռևս ոչինչ չեն հայտնել այցի մասին:
Գեներալ-մայոր Ֆավազի այցը Ադրբեջան շարունակվելու է մինչև փետրվարի 9-ը: Այդ ընթացքում նա այցելելու է ռազմական ակադեմիա, Ադրբեջանի ՊՆ ուսումնական կենտրոն և գլխավոր զինվորական հոսպիտալ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին Սաուդյան Արաբիա էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրան ընդունել էին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդուլազիզ Սաուդն ու գահաժառանգ, պաշտպանության նախարար Մոհամեդ Սալման բըն Աբդուլազիզը: