Զորացրվածների շրջանում հարցման արդյունքները (գրաֆիկա)

ՀՀ ՊՆ «Դիտակետ» ծրագրով հարցումների շրջանակներում զորացրված զինծառայողները որպես լուրջ խնդիր են նշել լրացուցիչ արձակուրդները: Հարցվածների 25 տոկոսի կարծիքով լրացուցիչ արձակուրդների տրամադրումը հիմնականում կամ ընդհանրապես արդար չի եղել։ 

ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրից հայտնի է դառնում, որ հարցումները ցույց են տվել՝ խրախուսական արձակուրդ տրվել է 50 տոկոսի դեպքում, մնացյալ դեպքերում լրացուցիչ արձակուրդ ստացել են միջնորդությամբ, գումարի կամ այլ ծառայության դիմաց:

Զորացրված զինծառայողներից մեկը նախագահի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ փայտի տրամադրվող չափաբաժինը դիրքերում քիչ է լինում: Նախարարը հայտնել է, որ առաջիկայում «Հայաստանի հատվածում» առաջիկայում կտեղադրեն հեղուկ գազ: Եվ կերակուր եփելու և ջեռուցելու համար օգտագործվելու է բնական գազ:

Վիգեն Սարգսյանը զորացրված զինծառայողներին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խոստացել է նաև բոլոր դիրքերում լույսի խնդիրը լուծել մեկ տարվա ընթացքում:

Հարցումներն իրականացրած «Բրեվիս» ընկերության տնօրենի խոսքով՝ զորացրվածների մոտավորապես 50 տոկոսը ծառայության ընթացքում 1-4 անգամ «ստիպված է եղել» գնել ամառային համազգեստ:

Հիշեցնենք, որ վերջերս Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ 2018 թվականից հայկական բանակում զինծառայողները կրելու են նոր, ավելի որակյալ կտորից կարվող համազգեստ, որի ամրության և դիմացկունության պարամետրերն ավելի բարելավված են։

Հարցումներն իրականացվել են 47 քաղաքային և 688 գյուղական բնակավայում՝ հարցումներ 2017-ի ամռանը զորացրված և հարցումներին մասնակցելու գրավոր համաձայնություն տված բոլոր զինծառայողների շրջանում, եթե նրանք զինծառայություն են անցել 12 ամիս և ավելի։ Հարցմանը մասնակցել են հասանելի զորացրվածների 73%-ը։

Shantnews լրատվակայքը հրապարակել է հարցումների ամփոփիչ գրաֆիկներ.

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *