Փետրվարի 4-ին թուրքական կողմը հայտնել է Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերից Հուրուզ բարձունքը և դրանից արևմուտք ընկած ևս մեկ գյուղ գրավելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Միևնույն ժամանակ, թուրքական կողմը Քիլիս և Հաթայ նահանգներից շարունակում է հրետակոծել քրդական ուժերի դիրքերը Աֆրինում: Թուրքիայի զինուժը շարունակում է նաև տանկեր, զինտեխնիկա, ԶՈւ ստորաբաժանումներ ուղարկել Աֆրին շրջան:
Pro-Turkish Twitterspere disturbed after photos of the tanks were leaked on social media. YPG/J’s own recording showed both tanks hit + another vehicle close to a border post.
So today Turkey were forced to admit loss of another 8 Turkish soldiers during the invasion of Afrin. pic.twitter.com/RKGoOMTjf0
— A Dunon (@4rj1n) February 3, 2018
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին թուրքական կողմը բավականին շատ կորուստներ է տվել Աֆրինում: Փետրվարի 3-ին Աֆրինում քրդական ուժերը Թուրքիայի ԶՈւ տանկ են խոցել, որի արդյունքում միայն 5 թուրք զինծառայող է սպանվել։ Ընդհանուր առմամբ՝ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում՝ հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը, թուրքական բանակը ունեցել է առնվազն 15 զինծառայողի կորուստ, 60-ից ավելի վիրավոր:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները հունվարի 20-ից սկսած ռազմական գործողություններ են իրականացնում Աֆրինում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցութուն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ:
Հունվարի 28-ին ավելի քան մեկ շաբաթ շարունակվող գործողության արդյունքում Թուրքիայի զինուժը ի վերջո կարողացել է գրավել Սիրիայի Աֆրինի շրջանի Բուրսեյա բլուրը, ինչպես նաև հարակից մեկ գյուղ: