Փետրվարի 3-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամները խոցել են Ռուսաստանի զինուժին պատկանող Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։ ՌԴ ՊՆ-ն հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ օդաչուն կատապուլտի օգնությամբ ցատկել է, բայց հետո ահաբեկիչները նրան սպանել են։
ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ինքնաթիռը Իդլիբում «ապաէսկալացման» գոտու տարածքում ստուգողական թռիչք էր կատարում։ Ինքնաթիռը խոցել են «Ալ-Նուրսայի ճակատ» ահաբեկչական խմբավորման անդամները։ Օդաչուն հասցրել է կատապուլտի օգնությամբ ցատկել, բայց սպանվել է ահաբեկիչների դեմ մարտերում․ Փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Ինքնաթիռի խոցման մասին ավելի վաղ հայտնել էին ահաբեկիչները՝ տարածելով նաև համապատասխան տեսանյութ։
Տեսանյութերից մեկում երևում էր, որ ինքնաթիռի խոցվելուց հետո օդաչուն հասցնում է կատապուլտի օգնությամբ դուրս ցատկել։ Սակայն ավելի ուշ տարածված տեսանյութում և լուսանկարում զինյալները նրան ցույց են տալիս արդեն սպանված վիճակում (հղումը՝ այստեղ։ Զգուշացում՝ առկա են բռնության տեսարաններ)։
Very clear video shows that Russian warplane shot down by rebels. Pilot ejected.
Rus uçağının düşme anı, pilot atlamış. pic.twitter.com/winBvPrAWC
— . (@op_shield) February 3, 2018
Ինքնաթիռը խոցած ահաբեկիչները նաև հրապարակել են Սու-25-ի բեկորների տեսանյութ։
Video showing the site of the crash of a Russian jet after being shot down over Saraqib pic.twitter.com/tWGynAn62b
— Michael A. Horowitz (@michaelh992) February 3, 2018