Սիրիայում փետրվարի 3-ին Թուրքիայի ԶՈւ 7 զինծառայող է սպանվել

Սիրիայի Աֆրինում քրդական ուժերը փետրվարի 3-ին Թուրքիայի ԶՈւ տանկ են խոցել։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ միայն այդտեղ 5 թուրք զինծառայող է սպանվել։ առանձին բախումներում սպանվել է ևս մեկ թուրք զինծառայող, ևս մեկը՝ Թուրքիայի Քիլիս նահանգում՝ քրդերի կրակից։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ փխանցելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից ստացած տեղեկությունը։ Քրդական կողմը ավելի վաղ հրապարակել էր թուրքական տանկի խոցման տեսանյութ։

Նույն օրը մահացել է առնվազն ևս մեկ՝ ավելի վաղ վիրավորված թուրք զինծառայող։ Այսպիսով, միայն թուրքակնա պաշտոնական տվյալներով՝ Աֆրինի գործողության արդյունքում Թուրքիայի զինուժը այսօր՝ փետրվարի 3-ին, կորցրել է 8 զինծառայող։ Սա ավելի շատ է, քան մինչև օրս՝ հունվարի 20-ից, Թուրքիայի հայտնած պաշտոնական կորուստները միասին վերցված (5 զինծառայող)։ Փետրվարի 1-ի դրությամբ երկուսը միասին պաշտոնապես ունեին 29 կորուստ։

Հավելենք, որ Աֆրինում հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են Թուրքիայի հովանավորյալ զինյալ խմբավորումները։ Ըստ այդմ՝ քրդերի հետ բախումներում հիմնական մարդկային կորուստները թուրքերի կողմից հենց նշված զինյալներն են կրում, իսկ համեմատաբար ավելի քիչ՝ արդեն Թուրքիայի զինուժը։ Համենայն դեպս մինչ օրս պատկերն այդպիսին էր։

Աֆրին գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *