Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» մամուլի պատասխանատուն

Փետրվարի 2-ին Թուրքիայի Քոջաելի նահանգում ժանդարմերիայի ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով պատասխանատու է եղել «մամուլի, տեղակատվական նյութերի տարածման համար»: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի, 22-ամյա Աբդուլբասիթ Աբդուլազիզ Համմուդն է: Քոջաելի նահանգի ժանդարմերիայում հարցաքննությունից հետո, նա կալանավորվել և ուղարկվել է բանտ:

«Իսլամական պետության» այսպես կոչված «մամուլի պատասխանատուն» Սիրիայի Հալեպ քաղաքից անօրինական ճանապարհով հատել է թուրք-սիրիական սահմանը՝ հաստատվել նախ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում, իսկ այնուհետև տեղափոխվել է Քոջաելի նահանգի Դերինջե գավառ:

«Իսլամական պետությանը» անդամակցել է մոտ 4 տարի առաջ, խմբավորման ներսում եղել է մամուլի պատասխանատուն, խմբավորման գործողություններն ու գործունեությունը նկարահանել է և տարածել դրանք համացանցում:

Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել է, որ 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ (12):

Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մնացած հատվածները փորձում են դուրս գալ այդ երկրներից։ Նրանց համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է։ Միևնույն ժամանակ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի այս տարվա հոկտեմբերին հրատարակած զեկույցի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *