Saber Guardian միջազգային զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու: Հայաստանն այդ վարժանքներին ներգրավված չէ: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ՆԱՏՕ SHAPE-ի կայքում հրապարակված վարժանքների հունվարի 29-ի ցուցակից էր հայտնի դարձել, որ զորավարժությունն անցկացվելու է Հայաստանում:
Ռազմինֆոն կփորձի պարզաբանումներ ստանալ նաև ՆԱՏՕ-ից:
[Թարմացում] Ավելի ուշ ՆԱՏՕ SHAPE-ում ՀՀ ներկայացուցիչ, փոխգնդապետ Գևորգ Մարտիրոսյանը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի կայքում սխալմունք է եղել:
Saber Guardian-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ զորավարժություններից է: Անցկացվում է 2013 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ եվրոպական և հետխորհրդային պետությունների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: