ՀՀ ՊՆ փոխնախարարը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձահատկությունները, Արցախի հիմնախնդրի շուրջ զարգացումները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Դեսպան Մորենոն խոստացել է ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման համար: Դեսպանի նստավայրը Մոսկվայում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *