ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ՀՕՊ ստորաբաժանումները «ոչնչացրել են պայմանական հակառակորդին»

Փետրվարի 1-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի հերթապահ ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները անցկացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախները ոչնչացնելու և օդուժի հարվածները կանխելու վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Դաղստան հրթիռային ռազմանավը

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը

Նավերը բերվել են մարտական պատրաստության և ակտիվացվել են ռադիոէլեկտրոնային միջոցները: Օբյեկտների հայտնաբերումից հետո ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թիրախները:

Վարժանքների ժամանակ նավատորմի կառավարման կենտրոնի հերթապահ ուժերը մշակել են նավերի մշտական տեղակայման վայրերի և ծովում նավերի վրա պայմանական հակառակորդի հարվածները կանխելու ժամանակ ՀՕՊ միջոցների և ուժերի ղեկավարումը կազմակերպելու գործողություններ:

Վարժանքների ժամանակ Կասպյան նավատորմը հրթիռային և հրետանային կրակ է վարելու հակառակորդի ծովային, օդային թիրախների ուղղությամբ:

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 20 նավ, կատեր և սուզանավ, այդ թվում նաև «Թաթարստան» և «Դաղստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վոլգոդոսնկ» և «Մախաչկալա», «Աստրախան» փոքր հրթիային և հրետանային նավերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *