Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Փետրվարի 2-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների ճամբարների Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան, Հաքուրք շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել է քրդական կառույցի 4 թիրախ, այդ թվում զինյալների կրակակետերը, թաքստոցները:

Նշենք, որ փետրվարի 1-ին թուրքական օդուժը հարվածել է զինյալների դիրքերին նաև Իրաքի Քանի Ռաշ շրջանում: Այդ շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական ուժերի վրա, ինչի արդյունքում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է:

Թուրքիայի օդուժը հաճախ հարվածում քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսում, քանի որ այնտեղ են տեղակայված PKK-ի հիմնական ճամբարներն ու ռազմաբազաները:

Բացի այդ, հունվարի 20-ից սկսած Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը համատեղ գործողություններ են իրականացնում Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ, որոնց թուրքական կողմը համարում է PKK-ի «սիրիական ճյուղ և ահաբեկչական կառույցներ»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *