Ազատամարտիկների խորհուրդը հունիսի 16-ին նորից կհավաքվի Ազատության հրապարակում

Ազատամարտիկների խորհուրդը հունիսի 16-ին երեկոյան ժամը 18։00-ին դարձյալ կհավաքվի Ազատության հրապարակում։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը։

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյան

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյան

Հիեցնենք, որ երեկ՝ հունիսի 7-ին, Ազատամարտիկների խորհուրդը հանդիպել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որտեղ քննարկվել էր նրանց պահանջագիրը։ Արդյունքում վարչապետը խնդիրներին ընթացք տալու համար 1 ամիս ժամանակ է ցանկացել։ Ազատամարտիկներն էլ դադարեցրել են նստացույցը։

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են նորից վերսկսում հավաքը, երբ խնդիրը լուծման փուլ է մտել, Վոլոդյա Ավետիսյանը պատասխանեց. «Մենք ընթացքում էլ պիտի ոգեկոչենք մեր ազատամարտիկներին, պայքարենք իրավունքների համար, որ մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեն և հարցը այդպես էլ չլուծվի»։

Ըստ նրա՝ վարչապետը մտահոգված է հայրենասիրությունը բարձրացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *