Շարքային Սամվել Սուքիասյանը ծառայում է ուղիղ 1,5 տարի։ Նոյեմբերյանի N զորամասի գնդի շեփորահարն է։ Ամենաշատը սիրում է դիպուկահար զենքերը, բայց ծառայության ընթացքում իր սիրած զենքից քիչ է օգտվում։
Ռազմինֆոյի հետ զրույցում Սամվելն անկեղծացավ, որ ծառայության մեջ իր համար ամենաբարդը առաջին ուսումնական փուլն է եղել, մասնավորապես, շարային պատրաստությունը. զինվորական կոշիկներին դժվար է հարմարվել։
Սամվելի հետ զրուցեցինք Պաշտպանության նախարարության կազմակեպած լրագրողական այցի շրջանակներում։