Ինչպես հայ զինվորները ոչնչացրին հակառակորդի տանկը. կադրեր զորավարժությունից

Նոյեմբերյանի N զորամասի զորավարժարանում ներկայացվեց տանկով ցուցադրական վարժանքը։

Զորամասի զինծառայողները լրագրողներին և ՊՆ ներկայացուցիչներին ցուցադրեցին, թե ինչպես են նախ շարքից հանում հակառակորդի տանկը, ապա նաև ոչնչացնում նրա կենդանի ուժերը։

տանկ

Ոչ երկար ցուցադրական վարժանքից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց այս վարժանքի նշանակությունը և պատմեց, թե որքանով է կարևոր փորձն իրական մարտադաշտում պատերազմ վարելու համար։

Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Շահնազարյանը նույնպես ներկայացրեց, թե որն է այսպիսի վարժության նպատակը։

«Նպատակը զինվորի հոգեբանության մեջ վախի հաղթահարումն է, մարտի դաշտում պատրաստ լինել մեն-մենակ դուրս գալ զրահատեխնիկայի դեմ։ Այդ վախը հաղթահարելուց հետո կտրել հակառակորդի հարձակվող հրաձիգներին տանկից և տանկը ոչնչացնել հակատանկային նռնակների և հրաձգային զենքի միջոցներով»,- ասաց նա։

Վարժանքի տեսագրությունը՝ ստորև.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *