Այսօր՝ հունիսի 7-ին, առավոտյան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների ներկայացուցիչներին` պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ:
Քննարկումն ընթանում է հիմնականում սոցիալական խնդիրների շուրջ:
Razm.info-ն արդեն տեղեկացրել էր, որ ազատամարտիկները երեկ բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց` պահանջելով բարելավել իրենց ու իրենց մարտական ընկերների սոցիալական վիճակը և պատրաստվում էին հանդիպել վարչապետի հետ։