Թուրքիան ռազմաօդային և ծովային ուժեր է տեղակայելու Կատարի ռազմաբազայում

Կատարում Թուրքիայի դեսպան Ֆիքրեթ Օզերը հայտարարել է, որ Թուրքիան պլանավորում է, ի լրումն ցամաքային զորքերի, Կատարի ռազմաբազայում տեղակայել նաև ռազմածովային և ռազմաօդային ուժեր:  Փոխանցում է արաբական Al Jazeera հեռուստաընկերության կայքը:

Էրդողանը Կատարում հանդիպել է թուրքական ռազմաբազայի զինծառայողներին

Էրդողանը Կատարում հանդիպել է թուրքական ռազմաբազայի զինծառայողներին

Նա նշել է, որ ներկայում Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայում ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ են ընթանում, դրանց ավարտից հետո ՌՕՈւ և ՌԾՈւ ուժերը ևս կտեղակայվեն: Սակայն, թուրքական նոր ստորաբաժանումների տեղակայման ժամկետները դեռևս հստակ չեն:

Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Իսկ 2016-ին Կատարի և Թուրքիայի  կառավարությունները կնքել են Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:

Այդ համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսել է զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել:

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը 13 կետանոց պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի իրականացման դեպքում կվերականգնեն հարաբերությունները Կատարի հետ

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը 13 կետանոց պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի իրականացման դեպքում կվերականգնեն հարաբերությունները Կատարի հետ

Հատկանշական է, որ թուրքական կողմը հապճեպ կարգով վավերացրեց այդ պայմանագիրը, այն բանից հետո, երբ արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Կատարի շուրջ ճգնաժամի մասին առավել մանրամասն.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *