Փետրվարի 1-ին դանակահարվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի փոխգնդապետ

Այսօր՝ փետրվարի մեկին, Երևանում քաղաքացին դանակահարել է ՀՀ ԶՈւ ավիացիայի փոխգնդապետի։ Վերջինս այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նա «Մուրացանի» հոսպիտալում է՝ վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը բավականին ծանր է»,—նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Միջադեպի մասին ավելի վաղ հայտնել էր shamshyan.com լրատվակայքը։ Ըստ կայքի տվյալների՝ փետրվարի 1-ին ՝ ժամը 08։30-ի սահմաններում, Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտ քաղաքացին թոքի հատվածում ստացել է սուր կտրող-ծակող առարկայով հարված։

Կասկածյալը ձերբակալվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *