Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ներկայացուցիչների նիստ

Հունվարի 30-31-ին Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ներկայացուցիչները քննարկել են 2018 թ. համատեղ գործողությունների ծրագիրը, այդ թվում՝ «Մարտական եղբայրություն-2018» պայմանական անվանումով զորավարժությունների շարքը:

Ինչպես նշում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանից մասնակցել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: 

ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ներկայացուցիչների նիստ Մոսկվայում

ՀՀ ՊՆ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ գեներալ-մայոր Խաչատրյանը մասնակցել է հետևյալ միջոցառումներին.

Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2018թ. պլանով նախատեսված օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների նախապատրաստման, «Մարտական եղբայրություն-2018» պայմանական անվանումով զորավարժության օպերատիվ ռազմավարական իրադրության քննարկմանն ու հայ-ռուսական երկկողմ բանակցություններին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունների շրջանակներում անցկացվել են  «Որոնում-2017» «Փոխգործակցություն-2017» և «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *