Իրանը նոր նավախումբ է ուղարկել միջազգային ջրերում հերթապահության

Հունվարի 30-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերի 50-րդ նավախումբը՝ կազմված «Նաղդի»,«Բայանդոր» ականակիր նավերից ու «Թոնբ» թիկունքային ապահովման նավից մեկնել է միջազգային ջրերում հերթապահության։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ միջազգային ջրերում հերթապահությունից Իրան էր վերադարձել ՌԾՈւ 49-րդ նավախումբը, որը 2017-ի նոյեմբերին Բանգլադեշի տարածքային ջրերում մասնակցել է նաև Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների համատեղ որոնողափրկարարական զորավարժության։

Իրանական «Նաղդի» ականակիր նավը

Իրանական «Նաղդի» ականակիր նավը

Իրանական ռազմանավերը միջազգային ջրերում հերթապահում են 2008 թվականից։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։

2008 թվականից ի վեր միջազգային ջրերում հերթապահություն իրականացնելիս Իրանի նավախմբերը 250-ից ավելի բախում են ունեցել ծովահենների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *