Airbus-ը 2020-30 թթ. Թուրքիայից 5 մլրդ դոլարի ապրանք և ծառայություն կգնի

Հունվարի 25-ին եվրոպական Airbus ընկերությունը և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը ստորագրել են «ռազմավարական համագործակցության» համաձայնագիր: Համաձայն դրա՝ 2020-30-ական թթ. Airbus-ը նախատեսում է Թուրքիայից 5 մլրդ դոլարի մասեր և ծառայություններ գնել: Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊԱԳՎ ղեկավար Իսմայիլ Դեմիրը. փոխանցում է թուրքական պետական «Անադալու» գործակալությունը:

Airbus-ը և Թուրքիայի ՊԱԳՎ-ն համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել. 25.01.2018

Airbus-ը և Թուրքիայի ՊԱԳՎ-ն համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել. 25.01.2018

Ըստ նույն հաղորդագրության՝ ներկայում գործող համաձայնությամբ եվրոպական ընկերությունը մինչև 2020 թ. Թուրքիայից պետք է 2 մլրդ դոլարի ապրանք և ծառայություն գներ (չի նշվում, թե որ թվականից սկսած):

Համագործակցության շրջանակներում Թուրքիայում արտադրվում են Airbus-ի ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար անհրաժեշտ որոշակի մասեր: Նախատեսվում է, որ ապագայում համաձայնության ուղղակի մաս կարող է դառնալ նաև Թուրքիայի ավիաուղիներ քաղավիացիայի ընկերությունը:

Հիշեցնենք, որ 2016 թ. ստորագրված համաձայնագրով Թուրքիայում պետք է ստեղծվեր նաև Airbus-ի CN-235 ինքնաթիռների սպասարկման կենտրոն: Հավելենք, որ Թուրքիան Airbus-ից գնում է նաև A400M խոշոր բեռնատար ինքնաթիռներ՝ զինված ուժերի կարիքների համար:

Թուրքիայի ԶՈւ CN-235 ինքնաթիռ

Թուրքիայի ԶՈւ CN-235 ինքնաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *