Գերմանիան դադարեցրել է Թուրքիայի ԶՈւ Leopard տանկերի արդիականացումը

Հունվարի 25-ին գերմանական Spiegel պարբերականը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը դադարեցրել է Թուրքիայի ԶՈւ գերմանական Leopard տանկերի արդիականացման ծրագիրը: Գերմանիան նաև քննարկում է առհասարակ Թուրքիային սպառազինության մատակարարման դադարեցումը:

Թուրքիայի ԶՈւ՝ գերմանական արտադրության Leopard 2 տանկը Սիրիայում

Թուրքիայի ԶՈւ՝ գերմանական արտադրության Leopard 2 տանկը Սիրիայում. (արխիվ)

Ըստ գերմանական պարբերականի՝ այդ երկրի կառավարության որոշումը կապված է Սիրիայում քդերի դեմ Թուրքիայի սկսած ռազմագործողության հետ: Հունվարի 25-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Զիգմար Գաբրիելը պայմանավորվել են, որ այս հարցը կրկին կարող է քննարկել միայն նոր ստեղծվելիք նախարարների կաբինետը:

Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում այս հարցը Գերմանիայում չի քննարկվի: առայժմ հստակ պարզ էլ չէ, թե կստացվի արդյոք կազմել Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների միջև: Կոալիցիոն կառավարություն կազմելու Մերկելի նախորդ փորձը անհաջող էր ստացվել:

Զիգմար Գաբրիելը նշել է, որ Գերմանիան անհանգստացած է Սիրիայի հյուսիսի ռազմական հակամարտությամբ: Այսպիսով, առնվազն մինչև նոր կառավարության ձևավորումը, Գերմանիան կդադարեցնի ռազմատեխնիկական ոլորտում Թուրքայի հետ ցանկացած համագործակցություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի որոշ քաղաքակն գործիչներ Թուրքիայի Զու նշված տանկերի արդիականացումը դադարեցնելու կոչով դիմել էին Գերմանիայի կառավարությանը:

Ռազմատեխնիկական ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների խնդիրնեը նոր չեն: Մասնավորապես 2016 թ. սկսած պաշտոնական Անկարան և Բեռլինը բավականին լուրջ խնդիրներ ունեն այս ոլորտում: Գերմանիան արդեն իսկ դադարեցրել էր հիմնական սպառազինությունների արտահանումը Թուրքիա, որոշակի խոշոր գործարքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *