Եվրոպական Airbus ընկերությունը և Թուրքիայի իշխանությունները ստորագրել են համաձայնագիր, որով երկրի Կայսերի նահանգում կստեղծվի CN-235 ինքնաթիռների սպասարկման կենտրոն: Այս մասին հուլիսի 14-ին հայտնում է Airbus ընկերության կայքը:
Սպասարկման կենտրոնի կարողությունները ստուգելու համար «դաշնակից երկրից» (չի հստակեցվում — Ռազմինֆո) Կայսերի կբերվի մեկ ինքնաթիռ:
Թուրքիան CN-235 ինքնաթիռների ամենամեծ օպերատորն է աշխարհում և ըստ կայքի տվյալների՝ սպառազինության մեջ ունի 59 նմանատիպ ինքնաթիռ:
Airbus ընկերությունը համագործակցում է Թուրքիայի հետ տեխնիկական սպասարկումը ամրապնդելու ուղղությամբ սկսած 2015 թվականին երկու կողմերի միջև նամակի ստորագրումից:
Այս ինքնաթիռների սպասարկման երկրորդ կենտրոնը պատասխանատու է ոչ միայն CN-235 լիցքավորող ինքնաթիռների, այլև մի շարք այլ ինքնաթիռների սպասարկման համար: Դրանցից են C-160 Transall, C-130 Hercules, KC-135R լիցքավորվող ինքնաթիռները:
Բացի այդ, կենտրոնն ապահովում է տեխնիկական կառավարման ծառայությունները AS-532 Cougar և UH-1H ուղղաթիռների, A400M, E-7T AWACS, Citation VII , Gulf IV և Gulf 550 ինքնաթիռների համար:
Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան