ԱՄՆ-ն կշարունակի զինել Սիրիայի քրդերին. Պնդում է ռուսական «Իզվեստիան»

Հունվարի 26-ին ռուսաստանյան «Իզվեստիա» կայքը հայտնում է, որ, Պենտագոնից իրենց տված մեկնաբանության համաձայն, ԱՄՆ-ն կշարունակի զինել «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF)` չնայած Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ծավալած ռազմագործողությանը: Ըստ ռուսաստանյան կայքի՝ Պենտագոնից իրենց որոշումը հիմնավորում են նրանով, որ քրդական ուժերը շարունակում են պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով. (արխիվ)

Նշված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ԱՄՆ օժանդակությամբ Սիրիայում ստեղծված զինուժ է, որի հիմնական կորիզը կազմում են նույն Սիրիայի քրդերի «Ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիան հենց այդ ուժերին է համարում «ահաբեկչական» և ռազմագործողություն է սկսել նրանց դեմ Սիրիայի տարածքում:

Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին զինում և մարզում է ակտիվորեն դեռևս 2015 թ. վերջերից սկսած՝ նրանց օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարում: Չնայածա Թուրքիայի հետևողական դժգոհ կեցվածքին՝ ԱՄՆ-ն մշտապես զենքի նոր խմբաքանակներ է ուղարկել քրդերին:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ըստ Սպիտակ Տան կայքի հաղորդագրության, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել էր սահմանափակել Թուրքիայի ռազմագործողությունը և խուսափել քայլերից, որոնք կարող են բերել ամերիկյան ու թուրքական ուժերի միջև բախումների:

Աֆրինի գործողության հետ կապված մանրամասները՝ այստեղ:

Իրադրությունն Աֆրինում հունվարի 24-ին՝ ըստ բաց աղբյուրների տվյալների. Աղբյուր՝ ©Syria Live Map

Իրադրությունն Աֆրինում հունվարի 24-ին՝ ըստ բաց աղբյուրների տվյալների. Աղբյուր՝ ©Syria Live Map

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *