Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթական խմբաքանակը

Հունվարի 19-ին Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել զրահափոխադրիչների և զինամթերքի հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Դատելով հրապարակմանը կից լուսանկարներից և տեսագրությունից՝ փոխանցված տեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Ինչ վերաբերում է քանակին, ապա, ըստ նույն նկարների, Ադրբեջանին փոխանցված ԶՓ-ների թիվը շուրջ 2 տասնյակից ավել է:

Ռուսաստանից ստացած ԲՏՌ-82Ա-երի հերթական խմբաքանակը Բաքվի նավահանգստում

Ռուսաստանից ստացած ԲՏՌ-82Ա-երի հերթական խմբաքանակը Բաքվի նավահանգստում

Հիշեցնենք,որ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների նախորդ խմբաքանակը Ադրբեջանը Ռուսաստանից ստացել էր անցյալ տարվա ապրիլի 26-ին: Այդ տեխնիկան արդեն համալրել է առաջնագծի որոշ զորամասեր:

Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *