Նախիջևանի բանակում հրամանատարական հավաքներ են անցկացվել

Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել են 2018 թ. առաջին հրամանատարական հավաքները: Հավաքների ընթացքում անցկացվել են նաև պլանային մարզումներ, պարապմունքներ:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարական հավաքներից. 17.01.2018

Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարական հավաքներից. 17.01.2018

Համաձայն հաղորդագրության՝ զորավարժության նպատակը ղեկավարման մարմինների ունակությունների ամրապնդումը, ինչպես նաև «բանակի սպառազինությունը նոր համալրած զենքի և տեխնիկայի» հետ ծանոթացումն էր:

Հաղորդագրությունից պարզ չէ, թե նախ ինչ տեխնիկայի մասին է խոսքը, բացի այդ էլ՝ թե դրանք երբ են համալրել Նախիջևանի բանակի սպառազինությունը:

Հիշեցնենք, որ 2017 թ. Նախիջևանում առաջին անգամ երևացին թուրքական արտադրության 300 մմ տրամաչափի «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիրներ, ինժեներական նշանակության տեխնիկա, ինչպես նաև իրականացվեցին Սու-25-ների ներգրավմամբ մարտական թռիչքներ, ինչը նախկինում չէր նկատվել:

Հավելենք, որ հրամանատարական հավաքների ընթացքում Նախիջևանում անցկացվել են նաև քարտեզագրության, մարտավարական պատրաստության պարապմունքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *