ՌԴ Պետդուման հնարավոր է քննարկի ռազմական մասնավոր ընկերությունների օրինականացումը

Մեկ մասվա ընթացքում նախատեսվում է Ռուսաստանի Պետդումայի քննարկմանը ներկայացնել ռազմական մասնավոր ընկերությունների գործունեության օրինականացման մասին օրինագիծ: Օրենքով կարող է թույլատրվել նրանց մանսակցությունը արտասահմանայն «հակահաբեկչական գործողությունների» ևն:

Այս մասին հայտնում է RT-ն՝ փոխանցելով Պետդումայի ստորին պալատի պետականաշինության և օրենսդրության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Միխայիլ Եմելյանովից ստացած տեղեկությունը:

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները

Եմելյանովը նշել է, որ իրենց այս որոշման իրականացմումը խթանում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ պետք է օրենսդրականա դաշտ բերել ռազմական մասնավոր ընկերություններին:

Ըստ Եմելյանովի՝ նման ընկերությունների առկայության անհրաժեշտությունն ապացուցվել է Սիրիայում: Ըստ նրա՝ ՌՄԸ-ները իդեալական են նման լոկալ կոնֆլիկտներում կիրառելու համար:

Այսպիսով, եթե Ռուսաստանում օրինականացնեն ՌՄԸ-ները, ապա նրանց արդեն օրենքի սահմաններում նախատեսում են օգտագործել/կիրառել հետևյալ նպատակներով՝

  • Արտասահմանում հակաահաբեկչական գործողություններ,
  • Դաշնակից երկրների ինքնիշխանության պաշտպանություն արտաքին ագրեսիայից,
  • Կարևոր օբյեկտների պաշտպանություն՝ նավթ, գազ, երկաթուղի ևն:

ՌՄԸ-ների գործունեության օրինականացումը հիմնավորելու համար ՌԴ արտգործնախարարն իր հերթին բերել է նաև ամերիկյան նման կառույցներից մեկի օրինակը:

«Կոմերսանտն» իր հերթին հիշեցնում է, որ այս հարցն Ռուսասաստանում նոր չէ, և քննարկվել է դեռս 2012-14 թթ.:

Հավելենք, որ ինչպես ցույց տվեց Սիրիայի գործողություններին Ռուսաստանի մանսակցությունը, այնտեղ ակտիվորեն ներգրավված էին նաև ռուսաստանայն ռազմական մասնավոր ընկերություններ, որոնք նաև զգալի կորուստներ են ունեցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *