Հայաստանում ՌԴ ռազմաբազայի հետախույզները «դիվերսիոն խմբի ոչնչացման» վարժանքներ են անում

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները «Կամխուղ» բարձրլեռնային զորավարժարանում մշակում են «պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ մարտական գործողություններ վարելու» առաջադրանքներ: Այս մասին Razm.info-ին հայտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ․ (արխիվ)

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ․ (արխիվ)

Զորավարժարանում անցկացվող մարտավարական-հատուկ վարժանքների ժամանակ հրահանգիչները սովորեցնում են հետախույզներին լեռնային բարդ պայմաններում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հայտնաբերման, շրջափակման և ոչնչացման գործողություններ:

Վարժանքների ժամանակ հակառակորդի խմբի հայտնաբերման համար օգտագործվում են հետախուզման, կապի և կառավարման «Ստրելեց» համալիրներ և «Ռատնիկ» ռազմական հանդերձավորումը:

Վարժանքներին ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 200 զինծառայող, ներգրավված է 50 միավոր ռազմական տեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *