Թուրքիայի ԶՈւ-ն շարունակում է տեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինուժը շարունակում է տանկեր և զինտեխնիկա ուղարկել Սիրիայի հետ սահմանային նահանգներ: Տանկերի, զրահափոխադրիչների, հաուբիցներից հերթական խմաբաքանակը թուրք-սիրիական սահման է ուղարկվել Իրաքի հետ սահմանային հատվածից: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր 7» լրատվակայքը:

Դրանք հասել են երկրի հարավարևելյան Շանլուրֆա նահանգում տեղակայված Թուրքիայի ԶՈւ 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունը: Այնուհետև դրանք Շանլըուրֆայից ուղարկվել են Հաթայ նահանգ և տեղակայվելու են անմիջապես թուրք-սիրիական սահմանին: Շարասյունը կազմված է ե 40 մեքենայից:

Վերջին մի քանի օրերին Թուրքիայի զինուժը կրկին սկսել է զինտեխնիկայի համալրումները թուրք-սիրիական սահմանի գրեթե ողջ երկայնքով: Նշենք, որ Հաթայ նահանգը սահմանակից է ինչպես Սիրիայի Իդլիբ նահանգին, այնպես էլ Աֆրին շրջանին, որը վերահսկում են քրդական ուժերը:

Սրան զուգահեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են սպառնալ, որ ամեն պահ կարող են նոր գործողություններ իրականացնել Սիրիայում քրդական ուժերի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման, և դրա ռազմական թև YPG-ի դեմ: Թուրքիայի թիրախում են Սիրիայի Աֆրին և Մանբիջ շրջաններն են:

Թուրքական կողմը ներկայում Սիրիայում ուժեր ունի տեղակայած ինչպես Հալապից հյուսիս՝ Ազազ-Ջերաբլուս հատվածում, այնպես էլ Իդլիբ նահանգում: Այդ հատվածներում ռազմական ներկայություն ստանալով՝ Թուրքիայի զինուժը փաստացիորեն մի քանի կողմից շրջափակել է Աֆրինը:

Սիրիայի քրդական ուժերին աջակցում է Միացյալ Նահանգները, ինչը թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ևս մեկ պատճառ է դարձել: Թուրքական կողմը կոչ է անում դադարեցնել համագործակցությունը «ահաբեկիչների» հետ: Հունվարի 15-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք կդիմեմ քրդական ուժերի դեմ համապատասխան միջոցների՝ անկախ նրանից, թե ով է նրանց հետևում կանգնած:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *