2018թ. Երևանում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ կանցկացվեն

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Կողմերն ամփոփել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում 2017թ. կատարված աշխատանքները և նախանշվել են 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018թ. ընթացքում Երևանում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որի ընթացքում կհամաձայնեցվի հետագա համագործակցության ընդհանուր տեսլականը:

Նախարար Վիգեն Սարգսյանը համառոտ ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում և որոնց շուրջ ակնկալվում է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին ընդունել էր նաև 20178 թ. հոկտեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *