PKK-ի հետ բախումներում սպանվել է 2 թուրք զինծառայող

Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս 1-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ

Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ

Ըստ աղբյուրի՝ քուրդ զինյալները հարձակում են գործել զինծառայողների վրա: Վիրավորված զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին պայթյունի հետևանքով Շեմդինլի գավառում մահացել է ևս 1 զինծառայող, 2 զինծառայող էլ վիրավորվել է:

Հաքքարի նահանգը Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է: Թուրք ուժայինները այդ նահանգում պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Ըստ թուրքական T24 հեռուստալիքի կայքի տվյալների՝ Թուրքիայում 2015-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո մինչև այժմ թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումներում սպանվել է ընդհանուր առմամբ 1212 ուժային, այդ թվում՝ 771 զինծառայող, 352 ոստիկան, 89 «գյուղական պահաապան»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *