Վերջին 1 շաբաթում Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով 116 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները մի շարք նահանգներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «հետ կապ ունենալու և աջակցելու մեղադրանքով» ձերբակալել են 116 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Ձերբակալվածների մի մասը այլ պետությունների քաղաքացիներ են: Անցած շաբաթվա ընթացքում ԻՊ-ին հետ կապ ունեցող մարդկանց հայտնաբերելու համար անվտանգության ուժերը գործողություններ են իրականացրել Ստամբուլ քաղաքում, Էսքիշեհիր, Իզմիր, Շանլըուրֆա, Կայսերի և այլն նահանգներում:

Նշենք, որ Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մնացած հատվածները փորձում են դուրս գալ այդ երկրներից։ Նրանց համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է։ Միևնույն ժամանակ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, սիրիական մերձընդդիմադիր, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունն իր հերթին հայտնել էր, որ «Իսլամական պետության» տասնյակ դաշտային հրամանատարներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար:

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի այս տարվա հոկտեմբերին հրատարակած զեկույցի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *