2015-2017թթ. Թուրքիայում PKK-ի հետ բախումներում սպանվել է 1212 ուժային. թուրքական ԶԼՄ

Թուրքիայում 2015-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո մինչև այժմ թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է ընդհանուր առմամբ 1212 ուժային, այդ թվում՝ 771 զինծառայող, 352 ոստիկան, 89 «գյուղական պահաապան»: Այս մասին հայտնում է T24 հեռուստալիքի կայքը:

Թուրքիայի ուժայինները հարավարևելյան Մարդին նահանգում

Թուրքիայի ուժայինները հարավարևելյան Մարդին նահանգում

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում թուրք-քրդական բախումների ընթացքում սպանվել է 555 քաղաքացիական: Թուրքական կայքը նշում է, որ վերջին մի քանի տարիներին թուրքական ուժայիններում ամենաշատ կորուստները արձանագրվել են 2016-ին:

2016-ին բացի PKK-ի դեմ գործողություններից, կորուստներ են եղել նաև 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: Ըստ աղբյուրի՝ հեղաշրջման փորձի ժամանակ սպանվել է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի 62 ծառայող, 5 զինծառայող, 173 քաղաքացիական:

Թուրքական աղբյուրը նշում է, որ ընդհանուր առմամբ 1994 թվականից մինչև այժմ Թուրքիայում PKK-ի հետ բախումներում սպանվել է 8350 ուժային, որից 6105-ը զինծառայող, 805-ը ոստիկան, 1440-ը «գյուղական պահապան»:

2005-2017 թվականներին Թուրքիայի ուժայիններում գրանցված կորուստների վիճակագրություն. 

 

Տարեթիվ զինծառայող ոստիկան «գյուղական   պահապան» ընդհանուր
2005 92 3 10 105
2006 87 13 11 111
2007 126 1 19 146
2008 138 11 22 171
2009 58 4 62
2010 89 8 9 106
2011 44 7 51
2012 182 43 225
2013 38 23 61
2014 114 114
2015 123 91 5 219
2016 452 215 58 723
2017 196 48 26 270
Ընդհանուր 2364

Թուրք-քրդական բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանք հիմնականում ընթանում են երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում: Բացի մարդկային կորուստներից շատ են նաև նյութական կորուստները, մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *