ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախներ

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի հակաօդային պաշտպանության պարեկային ուժերը վարժանքներ են անցկացրել պայմանական օդային թիրախների հայտնաբերման և ոչնչացման թեմայով։ Ներգրավվել են «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային, «Գռադ Սվիյաժսկ», «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը։ Այս մասին դեկտեմբերի 22-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարի համաձայն՝ Կասպյան նավատորմիղի ռադիովերահսկողության միջոցները նավերի տեղակայման վայրի մոտ հայտանաբերել են պայմանական հակառակորդի կործանիչ։

«Պալմա» զենիթահրետանային կայան

«Պալմա» զենիթահրետանային կայան

Պայմանական հակառակորդին շեղելու համար գործի են դրվել ռադիոէլեկտրոնային և տեսողական քողարկման միջոցներ։

Այնուհետև «Պալաշ» , «Պալմա» զենիթահրետանային կայաններով, ԱԿ-630 հրետանային կայաններով և նավերի ՀՕՊ այլ միջոցներով ոչնչացվել են  պայմանական հակառակորդի օդային թիրախները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *