Թուրքիան չի դադարում զենք-զինամթերք կուտակել Սիրիայի սահմանին

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի զինված ուժերի զինտեխնիկայի հերթական խմբաքանակը հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգ (Ալեքսանդրեթ): Շարասյունն ընդգրկում է թուրքական զինուժի զրահափոխադրիչներ, ինքնագնաց հրետանային համակարգեր: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Սիրիայի սահման ուղարկվող թուրքական հետևակի մարտական մեքենա

Սիրիայի սահման ուղարկվող թուրքական հետևակի մարտական մեքենա

Թուրքական զինտեխնիկայի շարասյունը շարժվել է Սիրիայի սահմանի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիան, Ռուսաստանի և Իրանի հետ ձեռք բերած համաձայնությամբ, 2017 թ. հոկտեմբերից զինուժ է տեղակայում Սիրիայի Իդլիբ նահանգում՝ Հաթայի դիմաց: Ըստ որում, թուրքական զինուժը տեղակայվում է Իդլիբի հյուսիսում՝ քրդական տարածքներին հարող շրջաններում:

Թեմայի հետ կապված կարող եք ընթերցել նաև այս հոդվածը՝

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *