2017-ին Ռուսաստանը Տաջիկստանին 122 մլն դոլարի զենք է նվիրել

Ռուսաստանը Տաջիկստանի զինված ուժերին «ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու, աֆղանա-տաջիկական սահմանի անվտանգությանը ապահովելու» համար ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է անհատույց մատակարարել։ Ընդհանուր առմամբ 2017թ. Տաջիկստանին անհատույց տրամադրվել է 122 մլն դոլարի սպառազինություն։ Այս մասին դեկտեմբերի 19-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

ԲՏՌ-80 զրահափոխադրիչ.ՌԴ ԶՈւ

ԲՏՌ-80 զրահափոխադրիչ.ՌԴ ԶՈւ

Տաջիկստանին են տրամադրվել Տ-72Բ1 տանկեր, ԲՏՌ-80, ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, Մի-24, Մի-8 ուղղաթիռներ, Դ-30 հաուբիցներ, զենիթային կայաններ, կապի միջոցներ, զրահատեխնիկայի պահեստամասեր և այլն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի հետ սահմանները ամրացնելու համար Ռուսաստանը Տաջիկստանի զինված ուժերի համար անհատույց հիմունքներով պատրաստում է մարտավարական խմբեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *