Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀՄ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնագծում ներկա իրավիճակին, պարբերաբար անցկացվող ԵԱՀԿ դիտարկումների արդյունքներին և հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը Կասպրշիկին հանդիպել է նաև նոյեմբերի 3-ին: Կողմերը քննարկել են շփման գծում անցկացվող մշտադիտարկումների արդյունքները: