102-րդ ռազմաբազայի ուղղաթիռները «անտեսանելի» ռեժիմով թռիչքներ են անում Հայաստանում

Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները Մի-8ՄՏ և Մի-24Պ ուղղաթիռներով թռիչքներ են անում բարդ եղանակային պայմաններում: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:

Ռուսաստանյան Մի-8ՄՏ ուղղաթիռը Էրեբունի ավիաբազայում

Ռուսաստանյան Մի-8ՄՏ ուղղաթիռը Էրեբունի ավիաբազայում

Օդաչուները մշակում են սահմանափակ հրապարակից օդ բարձրանալու և վայրէջք, նախանշված ուղիով թռիչքներ կատարելու առաջադրանքներ:

Ուղղաթիռների անձնակազմերի նախապատրաստման ընթացքում ուշադրություն է դարձվում «անտեսանելի» ռեժիմով թռիչքների իրականացմանը՝ բացառությամբ լուսավորման սարքավորումների և արտաքին նույնականացման ազդանշաների միացմանը:

Վարժանքներին մասնակցում են ավելի քան 10 միավոր ռազմական-ավիացիոն տեխնիկա և մոտ 100 օդաչու, տեխնիկ և ռազմական ավիացիայի ինժեներներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *