Նոյեմբերին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 13,3 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2017-ի նոյեմբերին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 13,3 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա հոկտեմբերին Ադրբեջանը ստացել էր 10,6 միլիոն դոլարի արտադրանք, այսինքն նոյեմբերին արտահանումն աճել է շուրջ 1,2 անգամ:  Տվյալները վերցվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:

Թուրքիայի ռազմական-ավիացիոն արտահանումները (նոյեմբեր 2017թ.)

Նույն ժամանակահատվածում Թուրքիան Վրաստան է արտահանել 625 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Հոկտեմբերին Վրաստանին մատակարարվել է 380 հազար դոլարի արտադրանք: Նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած՝ նոյեմբերին Վրաստան արտահանումը աճել է մոտ 1,6 անգամ:

Նոյեմբերին Թուրքիան Իրանին մատակարարել է 623 հազար ԱՄՆ դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ ամիս Իրան արտահանումը կազմել է 83000 դոլար: Այսինքն նոյեմբերին Իրանն արտահանումն աճել է մոտ  7,5 անգամ:

2017-ին նոյեմբերի տվյալներով՝ Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատարներն են.

  • ԱՄՆ — 61.9 մլն դոլար
  • Գերմանիա — 16.1 մլն դոլար
  • Բանգլադեշ —  16 մլն դոլար

Թուրքիան այս տարվա նոյեմբերին այլ երկրներ է արտահանել շուրջ 173 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Հոկտեմբեր ամսվա տվյալներին կարող եք ցանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *