Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումները լեռնային շրջաններում վարժանքների ժամանակ մշակել են պայմանական զինյալ խմբավորումների դեմ մարտ մղելու մարտավորություն: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ցաբալ» և «Նագվալոու» զորավարժարաններում զինծառայողները երթի կատարման, մարտավարական, ինժեներական և կրակային նորմատիվներ են հանձնել, կատարելագործել են կրակակետերի և ռազմատեխնիկայի քողարկման, ինչպես նաև բարդ ռելիեֆային տարածքով անցնելու հմտությունները:
Փորձառու հրահանգիչների ղեկավարմամբ վարորդները ծանոթացել են տարբեր խոչընդոտներ ունեցող վայրերով զրահատեխնիկա վարելու հմտություններին:
Դաշտային վարժանքների ավարտին մոտոհրաձիգները պայմանական հակառակորդի հետևակի և զինտեխնիկայի ուղղությամբ մարտական կրակ են վարել ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչների բազային զինատեսակներից, ՌՊԳ-7 նռնականետներից, «Պեչենեգ» գնդացիրներով, Կալաշնիկովի ավտոմատներով և գնդացիրներով:
Դաշտային ելքին ընդհանուր առմամբ մասնակցել է 600 զինծառայող, ներգրավվել է 100-ից ավել ռազմատեխնիկա: