ՊԲ 2017 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն կենտրոնական ենթակայության զորամասերերի բազայի վրա անցկացվել են զորամասերի ՀՕՊ պետերի հրամանատարական հավաքներ։ Այս մասին հայտնի է դառնում ՊԲ «Գոյամարտ» հեռուստածրագրի դեկտեմբերի 16-ի թողարկումից։
Հավաքների ղեկավարի խոսքով՝ քննարկվել են նոր համալրված տեխնիկայի և սպառազինության նմուշներ, որը հնարավորություն կտա հակառակորդի նշանակակետերը խոցել ավելի մեծ հավանականությամբ։
Տեսանյութից երևում է, որ հավաքներին ներգրավվել է նաև «Մաուգլի» նշանոցով «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիր։
Բոլորովին վերջերս ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը հայտնել էր, որ առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով: Համալիրներն ունեն գիշերային տեսանելիության համար «Մաուգլի» նշանոցով։
- «Իգլա-Ս» համալիրները պարապմունքների ընթացքում
- «Իգլա-Ս» համալիրն Արցախում
Նշվում է, որ անցկացվել են գործնական և ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում շեշտը դրվել է հակառակորդի ավիացիոն ուժերի դեմ արդյունավետ պայքարի մեթոդների ու միջոցների կիրառմանը, նոր զինատեսակների օգտագործմանը և համալիր այնպիսի գործողոությունների իրականացմանը, որոնք հանարավորություն կտան անառիկ պահել օդային սահմանը։
Ստուգանքների ընթացքում ամփոփվել են արդյունքները, կատարվել են եզրահանգումներ, նկատված թերուցումների և անելիքների վերաբերյալ ոլորտի պատասխանատուները տվել են համապատասխան ցուցումներ։
Հրամանատարական հավաքները նպատակ ունեին խորացնելու մասնակից անձնակազմի գիտելիքները, բարձրացնելու տեղերում աշխատանքները մեթոդապես ճիշտ կամակերպելկու և անցկացնելու, մշակելու մասնագիտական ունակությունները։