Պաշտպանության բանակում ինժեներական ծառայության պետերը հավաքներ են անցկացրել

ՊԲ առանձին ինժեներասակրավորային զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարական հավաքներ՝ զորամասերի ինժեներեկան ծառայության պետերի և ավագ սպաների ներգրավմամբ։ Այս մասին հայտնի է դառնում ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի դեկտեմբերի 16-ի թողարկումից։

Նշվում է, որ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի փորձը և տարածաշրջանային հնարավոր զարգացումները՝ ղեկավար կազմը պարապմունքների ընթացքում խնդրահարույց հարցերի վերաբերյալ առաջարկել է լուծումներ։

Պաշտպանության բանակի ինժեներական ծառայության բաժնի պետի տեղակալը հայտնել է, որ հավաքները նպատակ ունեն խորացնել ծառայության պետերի գիտելիքները։

Նշենք, որ Պաշտպանության բանակում անցկացվում են նաև 2017 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ամփոփիչ ստուգումներ, որոնք իրականացվում են հիմնական մարտական պատրաստության առարկաներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *