Յենս Ստոլտենբերգը ևս 2 տարի կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

Դեկտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ն 2 տարով երկարաձգել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը։ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ 13.06.2016թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ
13.06.2016թ.

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից։

Յենս Ստոլտենբերգը ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1959-ին Օսլոյում։ ՆԱՏՕ-ի քատուղարը 2000-2001 ու 2005-2013 թվականներին, զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը։ Ստոլտենբերգի վարչապետության տարիներին Նորվեգիան ավելացրել է ռազմական ծախսերն ու մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական առաքելություններին։

Մինչ այդ էլ եղել է Նորվեգիայի Էներգետիկայի ու արդյունաբերության նախարար(1993-1996), ֆինանսների նախարար (1996-1997)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *