ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները սկսել են մեկամսյա ՌԷՊ վարժանքներ

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողները սկսել են պատրաստություն անցնել «Ինֆաունա» ՌԷՊ համալիրներով: 
Այս մասին Razm.info-ին հայտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102--րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102”րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը

Զինծառայողները անհատական պատրաստությունն անցնում եմ «Կամխուդ» զորավարժարանում, պարապմունքները տևելու են մեկ ամիս:

Տեսական պարապմունքների ընթացքում զինծառայողները ուսումնասիրելու են զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագիրը, հնարավորությունները, շահագործման և անվտանգության կանոնները:

«Ինֆաունա» ՌԷՊ կայանը նախատեսված է գերկարճալիք տիրույթի ռադիոկապի ճնշման, ինչպես նաև ռադիոկառավարվող պայթուցիկների և հակատանկային միջոցների նշանառման համակարգերի խափանման համար։ Կայանը հավաքած է ԲՏՌ-80 զրահափոխադրիչի վրա։

Մասնագետները կծանոթանան ՌԷՊ համակարգի տարրերին, կկատարեն բացազատման նորմատիվներ, ինչպես նաև պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոհետախուզության և ռադիոճնշման անցկացում:

Մասնագետները կկատարեն բացազատման նորմատիվներ, ինչպես նաև պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոհետախուզության և ռադիոճնշման անցկացում:

Վարժանքներն ավարտվելու են «Ինֆաունա» կայաններով պայմանական հակառակորդի անօրիանական զինված խմբավորումների ավելի քան 500 բջջային և արբանյակային ազդանշանների ճնշման նորմատիվներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *