2017 թվականին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները կանխել են 18 ահաբեկչական գործողություն և ահաբեկչական ուղղվածության 61 հանցագործություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորոտնիկովը։
Ըստ Բորոտնիկովի՝ կասեցվել է նաև ահաբեկչական 56 գաղտնի բջիջի գործունեություն։
Բորոտնիկովը հայտնել է նաև, որ ավելի վաղ Մոսկվայում ԱԴԾ-ն կասեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ղեկավարվող հանցագործ խմբի գործունեություն, որը նախատեսել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել ամանորյա տոնակատարությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին ԱԴԾ աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել էին ԻՊ 4 անդամի, ովքեր նախատեսում էին ահաբեկչությունների շարք իրականացնել, այդ թվում մեկը՝ Մոսկվայի մետրոյում:
Հավելենք, որ Ռուսաստանի տարածքներից ծայրահեղականների թվով աչքի է ընկնում Հյուսիսային Կովկասը և դրանից հյուսիս ընկած տարածքները: Այս տարածքների բնակչությունը հիմնականում մուսուլմանական է, ինչը պարարտ հող է ստեղծում «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական կառույցների համար, որ տարածեն իրենց ծայրահեղական գաղափարները և անկայուն իրավիճակ ստեղծեն տարածաշրջանում: