Հայաստանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ հետախույզների լեռնային պատրաստության վարժանքները

Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետուխուզական ստորաբաժանումների զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում դաշտային վարժանքներ են անում։ Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ․ (արխիվ)

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ․ (արխիվ)

Դաշտային վարժանքների ընթացքում զինծառայողները կատարելագործելու են իրենց դահուկային և լեռնային պատրաստության հմտությունները։ Հետախույզները կսովորեն քանդել հանգույցները, կառուցել անցուղիներ, դահուկներով շարժվելու ընթացքում հաղթահարել ժայռոտ տարածքներ, լեռնային գետեր։

Վարժանքներին ներգրավված են ավելի քան 300 զինծառայող և մոտ 50 միավոր ռազմական տեխնիկա։ Հետախուզական ստորաբաժանումների պատրաստության վարժանքներն ավարտվելու են նորմատիվների հանձնումով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *