ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռները թռիչքներ են անում Հայաստանի լեռներում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի բանակային ավիացիայի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները լեռնային պայմաններում թռիչքներ են կատարում։ Թռիչքներն անցկացվելու են մեկ ամիս, բարձրլեռնային տեղանքում։ Այս մասին Razm.info-ին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Մի-24Պ ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում

Մի-24Պ ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում

Վարժանքների սկզբում օդաչուներն իրականացնելու են պիլոտաժի պարզ հնարքներ, թռիչքներ և վայրէջք լեռնային տեղանքում նախապես հանձնարարված երթուղով, ինչպես նաև օդաչու-հրահանգիչների մշակած տարբեր առաջադրանքներ։

Վարժանքների ավարտին բանակային ավիացիայի անձնակազմերը իրականացնելու են թռիչքներ հիմնական օդանավակայանից պահեստային օդանավակայան, ինչպես նաև անծանոթ տեղանքներում ընտրելու են վայրէջքի հրապարակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *