Մինչև F-35B կործանիչներ ստանալը Թուրքիան երկրի ռազմաօդային ուժերի գրոհիչների ավիապարկը լրացնելու համար անհայտ քանակությամբ AV-8B Harrier գրոհիչներ ձեռք բերելու հնարավորություն է փնտրում։ Այս մասին հայտնում է բրիտանական IHS Jane’s ռազմական հանդեսը։
Թուրքիան սպասում է շուրջ 100 միավոր տարբեր արդիականացումների F-35A կործանիչ-ռմբակոծիչների և ուղղահայաց թռիչքի հնարավորությամբ լրացուցիչ 20 միավոր F-35B կործանիչների մատակարարմանը։
Քանի դեռ F-35-ները չեն մատակարարվել, Թուրքիան որոշել է ձեռք բերել AV-8B Harrier ուղղահայաց թռիչքի գրոհիչներ։ Հայտնում է Jane’s-ը։
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարվա հուլիսին հայտնեց, որ Թուրքիան առաջին 2 միավոր ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչները կստանա 2019 թվականի ընթացքում։ Մինչ այդ հաղորդվում էր, որ մատակարարումները լինելու են 2018-ին։
AV-8B Harrier գրոհիչներով սպառազինված է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը, այնպես որ հնարավոր է, որ մատակարարումները լինեն նրանց պահեստից։